Մասնակցեք Երևանի ծառերի քարտեզագրմանը
Kanach Yerevan-ի կամավորները ստեղծել են և ակտիվորեն լրացնում են Երևանի քաղաքային ծառերի համապարփակ քարտեզը։ Այս քարտեզը մեզ հնարավորություն է տալիս վերահսկել ծառերի առողջությունը, ապացույցներ ունենալ դրանց գոյության մասին՝ ապօրինի հատումները կանխելու համար, և համակարգել մասնագիտական խնամքի աշխատանքները, ինչը կենսական նշանակություն ունի կայուն և կանաչ քաղաք ունենալու համար։
Քարտեզն անվճար է և հասանելի յուրաքանչյուր քաղաքացու բջջային զննարկիչի (browser) միջոցով։ Հրավիրում ենք ձեզ օգնել՝ հոգ տանելով այն վայրերի ծառերի մասին, որտեղ հաճախ եք լինում, օրինակ՝ ձեր տան կամ աշխատավայրի հարակից փողոցներում։
Եթե ունեք որևէ մեկնաբանություն կամ առաջարկություն, խնդրում ենք ուղարկել մեր Telegram զրուցարան։
