Դիմել ենք նախարարություն՝ Նաիրի Զարյան փողոցում ծառերի վնասման փաստով

Հունվարի 18-ին արձանագրել ենք, որ Նաիրի Զարյան փողոցում խրամուղիներ փորելիս ծառերը լուրջ վնասվել են։ Տեղում պարզվել է, որ շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են ծառերի արմատներն ու կեղևը, ինչը քաղաքային կանաչապատման կանոնների ակնհայտ խախտում է։

Մենք պաշտոնապես դիմել ենք Շրջակա միջավայրի նախարարություն՝ իրավիճակը գնահատելու և աշխատանքների օրինականությունը ստուգելու համար։

Գործի ընթացքին կարող եք հետևել հատուկ էջում:

Եթե ունեք որևէ մեկնաբանություն կամ առաջարկություն, խնդրում ենք ուղարկել մեր Telegram զրուցարան։