Ծառերի արժեքի գնահատման և տուգանքների վերանայման առաջարկ
Հրապարակել ենք Երևանում ծառերին հասցված վնասի գնահատման և տուգանքների վերանայման նոր առաջարկ։ Գործող վարչական տուգանքները ծածկում են հասուն ծառի իրական արժեքի միայն 6%-ը։ Մենք առաջարկում ենք ներդնել CTLA միջազգային ստանդարտը, որպեսզի կապալառուները վճարեն իրենց կողմից վնասված կանաչ ենթակառուցվածքի վերականգնման լրիվ արժեքը։
Եթե ունեք որևէ մեկնաբանություն կամ առաջարկություն, խնդրում ենք ուղարկել մեր Telegram զրուցարան։