Բարի գալուստ «Կանաչ Երևան»

Մենք անկախ համայնքային շարժում ենք, որը նպատակ ունի Երևանի կանաչապատման ոլորտում ներդնել մասնագիտական ստանդարտներ և փաստահենք կառավարում՝ հանուն ավելի զով ու առողջ քաղաքի:

Ինչի՞ ենք հասել մինչ այժմ

Մենք հավատում ենք ոչ թե խոսքերին, այլ փաստարկված գործողություններին։ Մեր ջանքերի շնորհիվ.

  • Փրկել ենք հասուն ծառեր. Ճնշում ենք գործադրել քաղաքի վրա՝ դադարեցնելու փողոցների հիմնանորոգման ժամանակ ծառերի ամբողջական հատումը։ Արդյունքում, քաղաքապետարանն այժմ սովորաբար պահպանում է առողջ հին ծառերի մինչև 20%-ը. սա դեռ բավարար չէ, բայց կարևոր քայլ է դեպի ավելի խելամիտ կառավարում։
  • Ծառերի խնամք և կենսաբազմազանություն. մենք առողջացնում ենք ծառերը՝ հեռացնելով վնասակար ապօրինի լարերը, լուսատուներն ու ցուցանակները, ինչպես նաև հարստացնում ենք քաղաքային էկոլոգիան՝ տեղադրելով թռչնաբներ, միջատների «հյուրանոցներ» և տնկելով նոր ծառեր:
  • Գործընթացների բարելավում. հասել ենք գիտական ախտորոշիչ սարքերի (ռեզիստոգրաֆներ) կիրառմանը և օգնել ենք քաղաքապետարանին բացահայտել ու շտկել ներքին աշխատանքային գործընթացների տեխնիկական խնդիրները:
  • Քարտեզագրել ենք սաղարթը. Ստեղծել ենք Երևանի ծառերի առաջին բաց տվյալների բազան։ Կամավորների օգնությամբ արդեն քարտեզագրվել է ավելի քան 11,000 ծառ, ինչը թույլ է տալիս գիտականորեն պլանավորել քաղաքի կանաչ ապագան։

Մեր առաքելությունը

Մենք գործում ենք որպես Երևանի կանաչ ֆոնդի պահպանության անկախ վերահսկող։ Մենք մշակում ենք մասնագիտական ստանդարտներ և կիրառում իրավական գործիքներ, որպեսզի ծառերը դիտարկվեն որպես կենսական ենթակառուցվածք, այլ ոչ թե ժամանակավոր առարկաներ։ Մենք նաև օգնում ենք բնակիչներին հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի ծառերի ճիշտ և գրագետ խնամքը։

Ովքեր ենք մենք

Մենք տարբեր տարիքի և մասնագիտությունների տեր մարդկանց 100% անկախ համայնք ենք՝ ճարտարապետներից մինչև հետազոտողներ ու պարզապես մտահոգ բնակիչներ։ Մեզ միավորում է սերը մեր քաղաքի հանդեպ։ Մենք կապված չենք քաղաքապետարանի կամ որևէ քաղաքական ուժի հետ։ Մենք բաց ենք բոլորի համար, ովքեր ցանկանում են օգտակար լինել։

Mapping Activity

Ինչպե՞ս կարող եք օգնել

Յուրաքանչյուր քայլ, որքան էլ փոքր, ուժեղացնում է մեր շարժումը։

  • Հետևե՛ք մեզ. Մեզ աջակցելու ամենապարզ ձևը Instagram-ում մեզ հետևելն ու մեր նյութերով կիսվելն է։
  • Տեղեկացված եղե՛ք. հնացած մեթոդները հաճախ արդարացվում են որպես «անհրաժեշտ խնամք»։ Կարդացեք մեր ուղեցույցները՝ հասկանալու համար, թե որն է ծառերի գրագետ պահպանումը, և ինչպես այն տարբերել ոչ պրոֆեսիոնալ միջամտությունից։
  • Եղե՛ք ուշադիր. Եթե տեսնում եք վնասված ծառ կամ ոչ պրոֆեսիոնալ էտում, օգտագործեք մեր ուղեցույցները՝ խնդիրը բարձրաձայնելու համար։
  • Ավելացրե՛ք քարտեզի վրա. Օգնեք մեզ լրացնել քաղաքի ծառերի գույքացուցակը՝ ձեր թաղամասի ծառերն ավելացնելով մեր քարտեզում։

Միացե՛ք մեր թիմին

Եթե պատրաստ եք շաբաթական մի քանի ժամ տրամադրել համակարգային փոփոխություններին, մենք միշտ փնտրում ենք նոր անդամների՝ հետազոտողներ, լուսանկարիչներ, դիտորդներ և իրավաբաններ։

  • Միացե՛ք քննարկմանը. Մեր Տելեգրամ չաթն այն վայրն է, որտեղ կազմակերպվում են բոլոր աշխատանքները։ Միանալ այստեղ։
  • Դարձե՛ք կամավոր. Ծանոթացեք մեր ակտիվ հաստիքներին և գտեք ձեր հմտություններին համապատասխան գործ։

Եկե՛ք Երևանը նորից կանաչ դարձնենք՝ ծառ առ ծառ։

Եթե ունեք որևէ մեկնաբանություն կամ առաջարկություն, խնդրում ենք ուղարկել մեր Telegram զրուցարան։